Ասում էր չէ՞՝ «Բոլորին կտանեմ, կլցնեմ ԱԱԾ պադվալները». հիմա դա է անում. Գառնիկ Դանիելյան

Հայաստանի ներքաղաքական իրադարձությունները՝ Հայ Առաքելական եկեղեցու վրա ճնշումները, նրա պաշտպանների վրա հարձակումները Նիկոլ Փաշինյանի ավելի վաղ հնչեցրած սպառնալիքների տրամաբանության մեջ են։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը «Տաշիր Գրուպ»-ի գրասենյակի մոտ, որտեղ խուզարկություններ են ընթանում։ Դանիելյանի խոսքով՝ գործարար Սամվել Կարապետյանի դեմ իրավական գործողությունները ճնշումների շարունակություն են։

Ավելի վաղ՝ Ազգային ժողովում, Փաշինյանը հայտարարել էր, որ «բոլորին կբռնի ու կգցի ԱԱԾ-ի նկուղները»։

«Սա տեռորի ու բռնաճնշումների շարունակություն է։ Բռնապետիկը հերթական ստատուսներով ուղղորդում է իրավապահ մարմիններին, որ ճնշումներն էլ ավելի մեծացնեն։ Հստակ ուղղորդված ցուցումներով, հաղորդություններով։ Մայր աթոռին սատարելու գործ է բացվել, ով սատարում է` տանում, լցնում են «պադվալները»»,- հավելեց Դանիելյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031