Մեր սրբություններին կպչել չի կարելի.եկեղեցու հանդեպ այս վերաբերմունքն անհանդուրժելի է. Աշոտ Մելքոնյան

«Եկեղեցին պետական ակունքներում» թեմայով կազմակերպված պատմաբանների համաժողովում Պատմաբան ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանն անդրադարձավ Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ)` պատմությունից ձգվող դերակատարմանը և շեշտեց, որ պետականության դրսևորումների բացակայության ժամանակ հենց ՀԱԵ-ն է փոխարինել պետականությանը։

Խոսելով եկեղեցի-պետություն հարաբերություններում այսօր առկա ճգնաժամերի մասին` պատմաբանը հիշեցրեց.

«1700-ամյա պետականության պատմության ընթացքում, թերևս, կարելի է հիշել միայն Տիրան թագավորի և Հուսիկ կաթողիկոսի հակամարտությունը, որն ավարտվեց կաթողիկոսի ողբերգական սպանությամբ։ Ու հետագայում նման իրավիճակ չունեցանք անգամ Օսմանյան կայսրությունում, պարսկական, բյուզանդական, ռուսական տիրապետության շրջանում (եղան ոտնձգություններ ՀԱԵ նկատմամբ` 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին` հատկապես 1903 թվականի հունիսի 12-ի օրենքի մասին է խոսքս, բայց շատ արագ, ցարական իշխանությունները հասկանալով, այդ օրենքը չեղարկեցին)»,-ասաց նա։

Աշոտ Մելքոնյանը պատահական չի համարում այն, որ 17-րդ դարի կեսը` ազգային֊ազատագրական պայքարի մեկնարկի շրջանը, համարում ենք Հայոց պատմության նոր շրջանի սկիզբը, երբ հայոց կաթողիկոսը միանշանակ հայ ազգային֊ազատագրական շարժման առաջնորդն էր։

Կարդացեք նաև

«Հայոց պետականության ակունքներում, այո՛, պետք է տեսնել Հայ Առաքելական եկեղեցին։ Եվ այդպիսին էլ այսօր, մեր խորին համոզմամբ, մեր եկեղեցին մնում է։ Մեր սրբություններին կպչել չի՛ կարելի: Ես, որպես ազգային ակադեմիայի ներկայացուցիչ, ասեմ նաև՝ այդ սրբությունների մեջ դասում եմ նաև Գիտությունների Ազգային Ակադեմիան (ԳԱԱ), Մատենադարանը, Երևանի պետական համալսարանը… ազգային արժեքներ են, որոնց կպչել չի՛ կարելի»,-հայտարարեց նա։

Աշոտ Մելքոնյանը միևնույն ժամանակ նշեց, որ կան խնդիրներ, որոնք անպայմանորեն լուծելի են:

Մանրամասները` տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս