Շատ բնական է, որ Նիկոլ Փաշինյանի հաջորդ թիրախը եկեղեցին է, այդ հարցը եփվում էր երկար տարիներ։ Սա քաղաքական իրավիճակ չէ, որում մենք ապրում ենք։ Փաշինյանի հարձակումն Առաքելական եկեղեցու նկատմամբ ապացուցում է, որ այս ճգնաժամը քաղաքակրթական է, արժեհամակարգային։
«Եկեղեցին պետական ակունքներում» թեմայով կազմակերպված պատմաբանների համաժողովում Պատմաբան ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանն անդրադարձավ Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ)` պատմությունից ձգվող դերակատարմանը և շեշտեց, որ պետականության դրսևորումների բացակայության ժամանակ հենց ՀԱԵ-ն է փոխարինել պետականությանը։
Տաբուներ, սրբություններ, ավանդույթ չունեցող հասարակությունը չափազանց կառավարելի է, և նրանից գործնականում կարելի ստանալ այն ամենը, ինչն անհրաժեշտ է կառավարողներին: Այդ արդյունքն ապահովելու համար ամենևին պարտադիր չէ չգրված կանոնների այդ համակարգից դուրս դնել ողջ հասարակությանը: Բավական է, որպեսզի տաբուներ, սրբություններ, ավանդույթ ու հիշողություն չունենան որոշումներ կայացնողները կամ նրանց հիմնական մասը, այսինքն՝ առաջին հերթին՝ պետության քաղաքական ու բյուրոկրատական վերնախավը: Հայաստանում հիմա հենց այդպիսի ժամանակներ են: