
Տեքստը կազմվել է Սրբազանի կողմից, պաշտպանների ներկայությամբ. Արա Զոհրաբյան
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանական խմբի ասուլիսի ժամանակ պաշտպան Արա Զոհրաբյանը հիշեցրեց, որ ՔԿ ճանապարհին Միքայել Սրբազանին լրագրողները հարցրել էին որպես վարչապետի թեկնածու Միքայել Սրբազանի անվան քննարկումների մասին:
«Երբ եկանք ՔԿ, արեն համացանցում կար տեղեկություն, որ Էդմոն Մարուքյանը վարչապետի թեկնածու է առաջարկել Միքայել Սրբազանին, նաև «Հայաստան» խմբակցությունը համաձայնել է: ՔԿ-ում կոնֆիդենցիալ զրույցի հնարավորություն ունենք մեր պաշտպանյալի հետ: 5 պաշտպանով Միքայել Սրբազանի հետ առանձին քննարկել ենք մեր անելիքները: Այդ մասին էլ խոսեցինք: Մեր խնդիրը առաջնահերթ Միքայել Սրբազանի շահերն են: Իրեն մեղադրում են, ասում են՝ դուք ռազմական հեղաշրջման, իշխանությունը զավթելու կոչերով եք հանդես եկել, Սրբազանն ասում է՝ այդպիսի կոչեր չի արել, ինչ էլ ասել է՝ դա քննադատություն է, և զուգահեռ պրոցես է գնում, որով ասում են՝ ինքը մեր վարչապետի թեկնածուն է, հիմա պատկերացրեք պաշտպանական կողմի տեսանկյունից. Կարծես ուզում են դիտավորյալ կապակցել, որ հիմնավորեն այս կոչերի տրամաբանական կապը»,-ասաց նա:
Ավելին, պաշտպանը նշեց, որ Էջմիածնում հարցազրույցի ժամանակ, երբ լրագրողներից մեկը հարցրել է Սրբազանին, թե՝ այսպիսի բան եք ասել ու Սրբազանը պոռթկացել է, թե՝ այո, ասել է, լավ է արել, էլի է ասում, այդ հատվածը տարվել է դատարան և փորձ է կատարվել ապացուցելու, թե Սրբազանը իբր կրկին նույն հանցագործությունը կատարել է՝ որպես կալանքի միջնորդության հիմնավորում:
«Դրա համար հենց այդտեղ, մեր 5 պաշտպանների ներկայությամբ այդ տեքստը կազմվեց, որոշեցինք հրապարակել, երբ կավարտենք և դուրս կգանք: Դրա համար, երբ ավարտվեցին քննչական գործողությունները, ես իջնելու ժամանակ հրապարակել եմ, հետո դուրս եմ եկել և սկսել եմ լրագրողների հետ խոսել»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում