Երրորդ տարբերակ չկար` կա’մ կամովին գնալ, կա’մ հարկադրաբար տանել. Արա Զոհրաբյան

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանական խմբի ասուլիսի ժամանակ պաշտպան Արա Զոհրաբյանն ասաց, որ ուրբաթ օրը Մայր Աթոռում առաջարկել է ԱԱԾ աշխատակիցներին քահանաների ժողովից հետո Միքայել Սրբազանը կամովի գնա քննչական մարմին:

«ԱԱԾ ներկայացուցիչները չեն հաամձայնել, ասել են՝ պետք է քննիչի որոշումը կատարեն: Մենք առանձնացանք, Միքայել Սրբազանի հետ քննարկեցինք, թե ինչ տարբերակներ կան: Թույլատրելիի սահմաններում ասեմ, որ կար 2 տարբերակ. Առաջին՝ կամովին գնալ, երկրորդ՝ հարկադրաբար տանեին: Երրորդ տարբերակ չկար»,-ասաց նա:

Արա Զոհրաբյանի խոսքով՝ Միքայել Սրբազանի հետ խոսակցության ընթացքում տեղեկացել են, որ դիմակավորված ԱԱԾ հատուկ ջոկատայիններն են ներխուժել Մայր Աթոռի տարածք:

«Մենք գնացինք քահանաների մոտ, որպեսզի Միքայել Սրբազանը նրանց բացատրի իրավիճակը: Մեր քահանաների մոտ օբյեկտիվորեն վրդովմունք առաջացրեց այս իրավիճակը, իրենք դա վերագրեցին, որ սա եկեղեցու դեմ ուղղված քայլ է, որովհետև դիտավորյալ են այդ օրն ընտրել և եկել են Մայր Աթոռից բերման ենթարկելու, որպեսզի դրանով ինչ-որ առումով ջարդեն նաև եկեղեցուն»,-ասա նա:

Կարդացեք նաև

Արա Զոհրաբյանի խոսքով՝ քննարկումների ժամանակ դրսից աղմուկ են լսել, և այդ ժամանակ ոստիկանները հրել են քահանաներին, փորձել մտնել ներս՝ Միքայել Սրբազանին ձերբակալելու համար. «Այդ ժամանակ միջամտեցինք՝ ասելով՝ ուժ մի կիրառեք, դիտավորյալ մի սրեք իրավիճակը, որովհետև ձեզ ասել ենք՝ Միքայել Սրբազանը պատրաստ է ներկայանալ քննիչի մոտ, բայց թողեք՝ այդ տեխնիկական պայմանների մասին քննարկենք, դուք հիմա այսքան մարդու վրդովմունքն եք առաջացրել: Այդ ընթացքում բնկանաբար նաև մեր քաղաքացիները մոտեցան: Այնուհետև, ներսում էլի քննարկումներ էին գնում, Միքայել Սրբազանն ասաց, որ ուզում է գնալ, վախենալու բան չունի, իրավական հետևանքների մասին նա տեղյակ էր»:

Դեպքերի ժամանակագրությունը ներկայացնելու հետո նա նշեց, որ երբ հասել են ՔԿ, նույնիսկ փորձել են գալ և Միքայել Սրբազանի ձեռքերը կոմիտեի դիմաց բռնել. «Չթույլատրեցինք, և Միքայել Սրբազանը մինչև քննիչի սենյակ իր կամքով՝ առանց որևէ մեկի բռնի ուղեկցմամբ է հասել: Երբ արձանագրության մեջ իրենք գրում են՝ մենք ձերբակալեցինք և այլն, հստակ մեր պաշտպանական թիմի կողմից արձանագրության մեջ այդ ուղղումը կատարվեց, որ Միքայել Սրբազանը մինչև քննիչի սենյակ եկել է կամովի»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս