Բաժիններ՝

«Kia»-ն «Պարտեզ» ֆուդկորտի մոտ վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին․ վերջինը հիվանդանոցում մшհացել է

Այսօր՝ հունիսի 29-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 27-ամյա Հեսու Շ.-ն իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով Վ. Վաղարշյան փողոցում՝ «Պարտեզ» ֆուդկորտի մոտ վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող կին հետիոտնի։

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն։

Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Արաբկիրի բաժին, որ հիվանդանոց տեղափոխվածը գիտակցության չգալով մահացել է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս