Անցյալ տարի Վրաստանում մահացել է 43.971 մարդ

2024 թվականին Վրաստանում մահացել է 43 հազար 971 մարդ, ինչը 1215-ով (2.8%-ով) ավելի է 2023 թվականից։ Այս տվյալները, ըստ aliq.ge-ի՝ տրամադրել է Ազգային վիճակագրության ծառայությունը։

Ծառայության տվյալներով՝ մահվան ամենատարածված պատճառներն են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները և ուռուցքները։

Վրաստանում հիմնականում ինչ հիվանդություններից են մահանում մարդիկ.

  • Արյան շրջանառության համակարգի հիվանդություններ — 18 հազար 159 մարդ,
  • Կլինիկական և լաբորատոր հետազոտություններով հայտնաբերված ախտանիշներ, նշաններ և նորմայից շեղումներ, որոնք չեն ներառվել այլ կատեգորիաներում՝ 9 հազար 558 մարդ,
  • Ուռուցքներ — 5720 մարդ,
  • Շնչառական համակարգի հիվանդություններ — 3641 մարդ,
  • Վնասվածքներ, թունավորումներ և արտաքին պատճառների որոշ այլ հետևանքներ՝ 1,826 մարդ,
  • Մարսողական համակարգի հիվանդություններ՝ 1307 մարդ։

Տեսանյութեր

Լրահոս