Բաժիններ՝

ԱՄՆ-ն կվերացնի Չինաստանի դեմ մի շարք սահմանափակող առևտրային միջոցներ

Միացյալ Նահանգները կվերացնի Չինաստանի նկատմամբ որոշ սահմանափակող միջոցներ՝ երկու երկրների միջև առևտրային բանակցությունների ընթացքում ձեռք բերված համաձայնությունների արդյունքում:

Այս մասին հաղորդում է Չինաստանի առևտրի նախարարությունը:

«Չինաստանն օրինական հիմունքներով հավանություն կտա վերահսկվող ապրանքների արտահանման հայտերին, որոնք համապատասխանում են պահանջներին։ Միացյալ Նահանգներն իր հերթին  կվերացնի Չինաստանի դեմ ընդունված մի շարք սահմանափակող միջոցներ», – գերատեսչության հայտարարությունից մեջբերում է անում ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները հունիսի 25-ին նոր առևտրային համաձայնագիր է ստորագրել Չինաստանի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս