
«Ընդվզում է հասունանում. Փաշինյանը գնաց Թուրքիա՝ անվտանգության երաշխիք ստանալու». Գագիկ Մինասյան
ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանն այն կարծիքին է, որ Նիկոլ Փաշինյանն իշխանության է բերվել է օտար ուժերի, մասնավորապես՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, և Հայաստանում առկա զարգացումների ֆոնին Փաշինյանը մտածում է իր ապագայի մասին ու անվտանգության երաշխիքներ փնտրում:
«Ընդվզում է հասունանում, որը բերելու է նրան, որ Փաշինյանը հեռանա իշխանությունից, և նրա համար շատ կարևոր է, որ ստանա երաշխիքներ, որ այդ պարագայում այն տերերը, որոնց հանձնարարությունով ինքը 7 տարի շարունակ գործել է Հայաստանում, կապահովեն իր անվտանգությունը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Հարցին՝ այսինքն՝ Փաշինյանը գնացել էր Էրդողանից անվտանգության երաշխիք ստանալո՞ւ, նա պատասխանեց. «Նրանց համար չափազանց կարևոր է, որ իրենց իշխանության ավարտից հետո իրենց անվտանգությունը երաշխավորված լինի: Ես ենթադրում եմ, որ ինքը՝ որպես կանխատեսելու ունակություններ ունեցող մարդ, այդ երաշխիքներն այսօր պետք է ստանար: Ումի՞ց կարող էր ստանալ. Նրանցից, ում ծրագրերն իրականացրել է»:
Ըստ Մինասյանի՝ կարևոր չէ՝ Փաշինյանն ինչ է ասում. «Աստվածաշնչային ճշմարտություն է՝ չի կարելի հավատալ սատանայի խոսքերին, սատանային պետք է դատել իր գործերով և ոչ թե իր խոսքերով: Նրա խոսքերն ու գործերն իրար հետ կապ չունեն: Եթե իր արած գործերն ենք քննում, նա այս ժողովրդին տանելու է կործանման»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում