
Իրանը պատրաստվում է հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաներին. Fars

Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստվում է հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքում առկա ամերիկյան ռազմաբազաների վրա։ Այս մասին հայտում է իրանական Fars լրատվական գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։
Լրատվականի փոխանցմամբ՝ Իրանը կհարձակվի ոչ միայն իսրայելական օբյեկտների, այլև տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաների վրա։
«Այս դիմակայությունը չի ավարտվի երեկվա սահմանափակ գործողություններով, և Իրանի հետագա հարվածները կշարունակվեն, և այդ գործողությունները շատ ցավոտ և ցավալի կլինեն ագրեսորների համար»,-մեջբերում է Fars-ն իր զրուցակցին։
Իրանն Իսրայելի դեմ հարվածներ է սկսել՝ ի պատասխան հունիսի 13-ի գիշերն Իսրայելի ձեռնարկած հարվածների, որոնց հետևանքով զոհվել է 78 մարդ, 320 մարդ վիրավորվել է։
Զոհերի թվում կան բարձրաստիճան զինվորականներ, միջուկային ոլորտի գիտնականներ։
Իրանը նախորդ օրը 5 հարձակում է իրականացրել Իսրայելի դեմ, այդ թվում՝ Թել Ավիվի և Երուսաղեմի վրա։ Իրանի ԻՀՊԿ հրամանատար Ահմադ Վահիդին հայտնել է 150 թիրախի խոցման մասին։
Նշվում է, որ հարվածներ են հասցվել նաև Նևատիմ և Օվդա իսրայելական ավիաբազաներին, որտեղ տեղակայված էին F-35, F-16 և F-15 կործանիչներ, տանկերներ և տրանսպորտային ինքնաթիռներ։