2 անշարժ գույք, տպավորիչ եկամուտներ, առևտրային ու ոչ առևտրային 10-ից ավելի կազմակերպություններում ներկայացվածություն․ Ի՞նչ են հայտարարագրել Գևորգ Պապոյանն ու կինը

Վրաստանի տարածքով հայկական կոնյակի արտահանման խնդիրն էլ ավելի է սրվում, զուգահեռաբար տեղեկանում ենք՝ խնդրի առաջ են կանգնել նաև ծաղիկ արտահանողները։

Հետաքրքրական է, որ Թբիլիսիից հիմնավոր պարզաբանումներ չստանալուց հետո Հայաստանի իշխանությունները յուրօրինակ լուծում են մշակել․ որոշել են հայկական բեռնատարներին ընդհանրապես արգելել հատել հայ-վրացական սահմանը՝ սա ներկայացնելով որպես հենց նրանց համար արվող քայլ:

«ՀՀ մաքսային ծառայությունը նպատակահարմար չի համարել հայկական բեռնատարների՝ հայ-վրացական սահմանի հատումը։ Հօգուտ տնտեսվարողի նախաձեռնված միջոցառումը ժամանակավոր է՝ մինչև կկարգավորվի վրացական կողմի թողունակության հարցը»,- ասված է հայտարարությունում:

Իսկ այս ընթացքում իրավիճակի թիվ մեկ պատասխանատուներից մեկը՝ Գևորգ Պապոյանը, պարզվում է՝ զբաղված է Նիկոլ Փաշինյանին դամ պահելով։

Կարդացեք նաև

«Սրբազանի քեռու տունը կռիվ էր ընկել»,- գրել է սեփական գործերը մոռացած նախարարը։

Քաղաքական առաջնորդին ամեն գնով աջակցելու այս վարքն էլ, թերևս, հասկանալի է՝ հատկապես, երբ տեսնում ենք, թե Նիկոլ Փաշինյանի իշխանության արևի տակ ինչ լավ է տեղավորվել Գևորգ Պապոյանը։

Մենք նախորդ տարի ներկայացրել էինք Գևորգ Պապոյանի 2023 թվականի հայտարարագիրը՝ արձանագրելով նաև նրա հետհեղափոխական ձեռքբերումները, ու դա վերաբերում էր ոչ միայն պաշտոնական առաջխաղացմանը, այլև 2 անշարժ գույքի գնմանը, եկամուտների ու դրամական միջոցների աճերին։

Այս հրապարակմամբ արդեն կանդրադառնանք ՔՊ-ական պաշտոնյայի 2024 թվականն ամփոփող հայտարարագրին։

Այսպիսով, նախարարը 2024 թվականին շարունակել է պահպանել 2018 և 2022 թվականներին Երևանում գնած 2 բնակարանները, որոնք համատեղ սեփականություն են հանդիսանում, 2011 թվականին գնած «վազ» մակնիշի մեքենան։ Հիշեցնենք՝ 2023 թվականին ձեռք բերած 2020 թվականի արտադրության շուրջ 8,8 միլիոն դրամ արժողությամբ «Տոյոտա» մակնիշի մեքենան նա հենց գնման տարում վերավաճառել էր ավելի թանկ գնով։

Պաշտոնյայի բանկային դրամային ավանդը 2024 թվականի տարեսկզբին կազմել է 2 միլիոն դրամ, բայց տարեվերջին զրոյացվել է, փոխարենը՝ աճել է դոլարային ավանդը՝ 15.300 դոլարից դառնալով 27.475 դոլար, իսկ բանկային հաշիվների մնացորդների ընդհանուր ծավալը կազմել է 417.249 դրամ, իսկ տարեվերջին՝ գրեթե տասնապատկվել է՝ դառնալով 4․235․969 դրամ։

Նախարարի կանխիկ միջոցներն էլ են աճել տարվա ընթացքում․ դրանք կրկնապատկվել են և տարեսկզբի 980.000 դրամը տարեվերջին արդեն արձանագրվել է 1 միլիոն 900.000 դրամի չափով։

Գևորգ Պապոյանի հաշվետու տարվա՝ 25 միլիոն 414.906.75 դրամ եկամուտը գոյացել է «Ֆասթ Բանկից» տրված փոխառությունների կամ բանկային ավանդների դիմաց ստացված տոկոսից, Ֆիննախից ստացած եկամտային հարկի վերադարձից, «Լիգա ինշուրանսից» ստացած ապահովագրական հատուցումներից, Էկոնոմիկայի նախարարությունից ստացած 16 միլիոն 191.177 դրամ, Տնտեսագիտական համալսարանից ստացած 3 միլիոն 594.281 դրամ և ԱԺ աշխատակազմից ստացած 2 միլիոն 984.660 դրամ աշխատանքային վարձատրությունից և/ կամ դրան հավասարեցված այլ վճարումներից։

Հայտարարատուն նշել է նաև, որ ստացված վարկի մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ 11միլիոն 386.756 դրամ է, հիփոթեքի առարկան՝ բնակարանը։ Նա տարվա ընթացքում վարկի մարմանն է ուղղել 3 միլիոն 260,930 դրամ։

Գևորգ Պապոյանի ներկայացվածությունն առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում`

– «Լիդիան Ռիսորսիզ Արմենիա Լիմիթեդ» բաժնետիրական ընկերության և «Համաշխարհային Առևտրի Կենտրոն Երևան» փակ բաժնետիրական ընկերության ընդհանուր ժողովի անդամ է,

– Հայաստանի գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ,

– Չափագիտության, Ստանդարտացման ազգային մարմիններում կառավարման խորհրդի նախագահ,

– Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամում հոգաբարձուների խորհրդի անդամ, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնում խորհրդի նախագահ,

– Հայաստանի կինոյի հիմնադրամում հոգաբարձուների խորհրդի անդամ,

– Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամում հոգաբարձուների խորհրդի նախագահ,

– «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամում հոգաբարձուների խորհրդի անդամ։

Հիշեցնենք՝ նախարար Պապոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահի տեղակալն է։

Գևորգ Պապոյանի կինը՝ Աննա Թորոսյանը, իր հայտարարագրում նշել է համատեղ սեփականություն հանդիսացող նույն 2 անշարժ գույքի մասին, 21.397.660 դրամ փոխառության մասին․ պարտապան է նշվել «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ն, որից հավանաբար ձեռք է բերվել բնակարանի գնման իրավունք, նշվել է շուրջ 30.000 դոլար բանկային ավանդի չափ։ Նախարարի տիկնոջ հաշվետու տարվա՝ 2 միլիոն 028.143.57 դրամ եկամուտն էլ ձևավորվել է վարձակալության դիմաց ստացված 610.000 դրամ վճարից, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստացած միանվագ վճարից և այլ եկամուտներից, «Ամիո» բանկից տրված փոխառությունների կամ բանկային ավանդների դիմաց ստացված տոկոսից և այլ հատուցումից։

Տեսանյութեր

Լրահոս