Բաժիններ՝

Սարփիի մաքսակետում կանխվել է ոսկու անօրինական տեղափոխման 2 դեպք

Վրաց-թուրքական Սարփիի մաքսակետում կանխվել է ոսկու անօրինական տեղափոխման երկու դեպք։ Այս մասին հայտնում է aliq.ge-n։

Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության տվյալներով՝ Սարփիի մաքսային կետում, կասկածի հիման վրա, հայտնաբերվել են չհայտարարագրված ոսկե զարդեր (ընդհանուր քաշը՝ 101.25 գրամ) և ոսկե թիթեղներ (293.49 գրամ): Չհայտարարագրված ապրանքների ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 97.500 լարի։

Գործի նյութերը փոխանցվել են Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությանը՝ հետագա գործողությունների համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս