Իրանը առայժմ չի քննարկում ավելորդ միջուկային նյութերի հեռացման հարցը

Թեհրանը դեռևս չի քննարկում Իրանի տարածքից երրորդ երկրներ ավելորդ միջուկային նյութերի հեռացման հարցը: Այս մասին РИА Новости-ին հայտնել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ֆեդա Հոսեյն Մալեքին։

«Ինչ վերաբերում է ավելորդ միջուկային նյութերը երրորդ երկրներ ուղարկելուն, ապա պետք է ասել, որ այս հարցն առայժմ մեր օրակարգում չէ և ներառված չէ Իրանի քաղաքական ուղու մեջ, քանզի մեր ռազմավարությունը կայանում է նրանում, որ չշեղվենք երկրին անհրաժեշտ ուրանի հարստացման մակարդակից։ Դրա վերաբերյալ ամերիկացիների համապատասխան առաջարկները չենք ընդունել»,- նշել է նա:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ իր երկիրը պատրաստ կլինի անհրաժեշտության դեպքում աջակցել Իրանից ավելորդ միջուկային նյութերի հեռացմանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30