
Մահացել է Beach Boys խմբի հիմնադիր Բրայան Ուիլսոնը

82 տարեկան հասակում մահացել է Beach Boys խմբի հիմնադիրը և գլխավոր վոկալիստ Բրայան Ուիլսոնը։
Այս մասին հայտնում է Foxnews-ը՝ հստակեցնելով, որ Ուիլսոնի ընտանիքը հաստատել է նրա վախճանը սոցիալական ցանցերում արված գրառումներով։
«Սրտի կսկիծով հայտնում ենք, որ մեր սիրելի հայր Բրայան Ուիլսոնը մահացել է։ Մենք բառեր չենք գտնում այս պահին», – գրել են ընտանիքի անդամները։
Beach Boys-ը սկսել է Բրայանից և նրա երկու եղբայրներից՝ Կառլից և Դենիսից։ Ի վերջո, նրանց միացել են նրանց զարմիկ Մայք Լավն ու դպրոցական ընկերը՝ Ալ Ջարդինը։
Խումբը բոլոր ժամանակների ամենահաջողակ կոմերցիոն խմբերից մեկն է, որը ամբողջ աշխարհում վաճառել է ավելի քան 100 միլիոն ձայնագրություն։ 1988 թվականին նրանք ընդգրկվել են Ռոքնռոլի փառքի սրահում։