Բաժիններ՝

42-ամյա տղամարդը ակոսափող ինքնաձիգը կամավոր հանձնել է ոստիկանություն

Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային ստորաբաժանումների ծառայողներն ակտիվ բացատրական աշխատանք են իրականացնում ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։

Հունիսի 6-ին Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնում 42-ամյա տղամարդը հանձնել է «ВЕПРБ-КМ» տիպի 7,62 մմ տրամաչափի ակոսափող ինքնաձիգ:

«Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30