Բաժիններ՝

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ֆուտբոլիստը միացել է «Փյունիկ»-ին

Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը շարունակում է համալրել կազմն այս տրանսֆերային պատուհանի ընթացքում: Ինչպես հայտնում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը, Սերոբ Գալստյանն այուհետ հանդես կգա «Փյունիկ»-ում:

Գալստյանը հանդես է եկել Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականում, իսկ 2022 թվականի սեպտեմբերին հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Փյունիկ»-ին է միացել 25-ամյա սերբ կիսապաշտպան Սեադ Իսլամովիչը։ Վերջինս սերբական «Նովի Պազար» ակումբի սան է, հանդես է եկել նաև սերբական «Յոշանիցա» և «Ռադնիկ» թիմերում։

2023 թվականին սերբ ֆուտբոլիստը խաղացել է բելառուսական ԲԱՏԷ-ում՝ վերջինիս կազմում մասնակցելով Չեմպիոնների լիգայի, Եվրոպա լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի հանդիպումներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս