Կրակոցները լինում են գիշերային ժամերին. Ղուկասյան

Գիշերային ժամերին ադրբեջանական կողմից կրակոցներ լսվում են, սակայն վերջին անգամ պաշտպանության նախարարության կողմից արձանագրված միջադեպից հետո նոր միջադեպ չի գրանցվել։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

«Կոնկրետ նպատակը դժվար է մեկնաբանել, որովհետև կարող են լինել տարբեր պատճառներ։ Բայց միանշանակ է, որ կրակոցները լինում են գիշերային ժամերին։ Ցերեկը որևէ նման դեպք չենք ունենում»,- ասաց Ղուկասյանը։

Նրա խոսքով՝ լսվող կրակոցների ֆոնին մարդիկ ավելի շատ են հավատում և հույս ունենում, որ խաղաղություն կլինի։

Նա նաև շեշտեց, որ տարածված տեղեկությունը, թե իբր մարդիկ ցանկանում են լքել գյուղերը, չի համապատասխանում իրականությանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30