
«Տեղի է ունենում նրանց լյուստրացիան, ովքեր սկզբունքային սպառնալիք են ներկայացնում հայ հասարակության, պետականության, անկախության և գոյության համար»

Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իրականում տեղի է ունենում նրանց լյուստրացիան, ովքեր սկզբունքային սպառնալիք են ներկայացնում հայ հասարակության, պետականության, անկախության և գոյության համար։
Յուրաքանչյուր հասարակության մեջ վստահաբար կլինեն մարդիկ, որոնք համ թշնամուն կծառայեն, համ իրենց երեխաներին կնետեն թշնամու երախը, համ իրենց երկու կոպեկի համար սեփական մորը քոռ դանակով կմորթ են և կդավաճան են իրենց Ազգը, Հավատը և Պետությունը։
Ուրիշ խոսք, որ տեղի է ունենում այդ մարդկանց լիակատար բացահայտումը
Ըստ էության մենք տեսնում ենք, թե ինչպես Հայաստանի ներկայիս, ոչ բարով իշխանությունը իր համակիրներին վերափոխում է «հպարտ քաղաքացիներից» ծայրահեղ մարգինալցված խմբակի։ Դա թույլ է տալիս հստակ տարանջատել հասարակության դեստրուկտիվ, ապազգային հատվածը հայերից։
Իշխանությունն իր գործնեության մեջ հետեւում է դասական աղանդավորական խմբերի տրամաբանությանը և փորձում է ինստիտուցիոնալացնել հայ հասարակության բարոյական քայքայման գործընթացը։
Կհաջողվի՞ արդյոք նրանց հավաքագրել մի քանի հազար նախկին հայ։
Կարծում եմ ՝ այո, մանկուրտները, քրիստոսավաճառները, դավաճանները, աղանդավորները բավարար են այդ մարգինալ զանգվածը ձևավորելու համար։
Արդյոք նա իր ցանկալի վերջնարդյունքի կհասնի՞։
Կարծում եմ ՝ ոչ, այդ նախագիծն իրականացնելու համար նա ուղղակի ժամանակ չունի։
Կլինի հասարակական պոռթկում ՝ ի պաշտպանություն Եկեղեցու:
Միանշանակ՝ այո»։