
Եթե զուգընկերուհուս կրծկալից կհանեն պետական գաղտնիք պարունակող թուղթ՝ ես «ОК» եմ. Հովիկ Աղազարյան
ՔՊ-ական նախկին պատգամավոր Հովիկ Աղազարյանն այսօր առիթը բաց չթողեց ու անդրադարձավ իր հետ տեղի ունեցած միջադեպին, երբ «մտել էին» իր անձնական կյանք։
«Եթե հատուկ ծառայությունները, կապ չունի՝ ինչ եղանակով, իմ զուգընկերուհու կրծկալի մեջից հանել են կամ կհանեն փաստաթուղթ, որն իր մեջ կկրի ինֆորմացիա պետական անվտանգության մասին, ես օք եմ, ընդ որում՝ կրծկալը հագած վիճակում։ Իսկ թե հատուկ ծառայություններն ու որևէ մեկը սադրանք են անում, նախապատրաստում են այս կամ այն բաներ ու տեղադրում այս կամ այն վայրերում, հետո գտնում ու հայտնաբերում են, ապա՝ հարամ լինի իրենց կերած հացը»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Դիտարկմանը՝ հաստա՞տ զուգընկերուհի է, որովհետև ասում էին, որ զուգընկեր է, նա արձագանքեց. «Այ մարդ, Եվրոպա չենք գնո՞ւմ, ասենք թե զուգընկեր է, ի՞նչ տարբերություն, ի՞նչ կապ ունի, շուստրի հարց ես տալիս»։