 
                        Յամալը խոսել է Ռոնալդուի մասին
 
                                    «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի հարձակվող Լամին Յամալը Ազգերի լիգայի եզրափակիչից առաջ անդրադարձել է Պորտուգալիայի ազգային հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուին։
«Մենք բոլորս մեծ հարգանք ունենք Ռոնալդուի նկատմամբ․ նա ֆուտբոլի լեգենդ է։ Ես կանեմ իմ գործը՝ փորձել հաղթել»,- նշել է Յամալը։
Ազգերի լիգայի եզրափակիչ Պորտուգալիա – Իսպանիա հանդիպումը կկայանա վաղը Երևանի ժամանակով 23։00-ին։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        