Բաժիններ՝

Ավտովթար Շիրակի մարզում. վարորդի մայրը մահացել է, կինը հիվանդանոցում է

Շիրակի մարզում մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել, հայտնում է shamshyan.com-ը։

Նշվում է, որ հունիսի 1–ին, ժամը 20։05-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 149 կմ հատվածում Շիրակի մարզի բնակիչ 59-ամյա Բագրատ Իսպիրյանը իր վարած «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին, ապա քարերին։

«Վթարի հետևանքով Շիրակի մարզի բնակիչներ 44-ամյա Սիրանուշ Նիկողոսյանը և 84-ամյա Գալյա Իսպիրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն, որտեղ 84–ամյա կինը մահացել է»,–գրում է կայքը։

Ըստ տեղեկությունների` մահացածը վարորդի մայրն է, իսկ վիրավորը՝ կինը։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30