
Սոլնեչնոգորսկում այրվում է «Արմենիա Մարկետ» շուկան

Մոսկվայի մարզի Սոլնեչնոգորսկ քաղաքում այրվում է «Արմենիա Մարկետ» շուկան։ Կադրերը հրապարակել է Shot-ը։
Սկզբում հրդեհ է բռնկվել հարևանությամբ գտնվող շինանյութի խանութում, որն ամբողջությամբ այրվել է, իսկ հետո կրակը տարածվել է շուկայի ուղղությամբ։
Տարածքը ծածկվել է թանձր ծխով: Մոսկվայի մարզի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայության տվյալներով՝ հրդեհը մարելու համար ներգրավվել է 15 մարդ և երեք միավոր տեխնիկա:
Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան: