Բաժիններ՝

Ջեմով թխվածքաբլիթներ

Բաղադրիչներ`

• 2 ձվի դեղնուց

• ալյուր- 210 գ

• կարագ- 150 գ

• շաքարի փոշի- 80 գ

• վանիլին

• ծիրանի ջեմ- 60 գ

• ելակի մուրաբա- 60 գ

Պատրաստման եղանակը`

Սառած կարագն ու ալյուրը խոհանոցային կոմբայնով մանրացնել, որպեսզի ավելի արագ ստացվի, ավելացնել ձվի դեղնուցները, շաքարի փոշին և վանիլինը։

Կրկին խառնել, մինչև դառնա միատարր զանգված։

Խմորը ծածկել սննդի տոպրակով, թողնել սառնարանում 1 ժամ։

Հանել սառնարանից, խմորը բաժանել 4 մասի, յուրաքանչյուրը գլանակների տեսքի բերել, յուրաքանչյուր գլանակներից 10 գրամանոց գնդիկներ պատրաստել։

Գնդիկները դասավորել յուղաթղթով ծածկած տապակի վրա, որոշակի հեռավորության վրա, քանի որ թխվելուց թխվածքաբլիթները տարածվում ու մեծանում են։

Գնդիկների մեջտեղում փոսիկներ անել (ջեմի համար)։

Թխել 180°-ում, մոտ 15 րոպե։ Թխվելուց հետո անմիջապես թխվածքաբլիթները հանել տապակից, որպեսզի տապակի տաքությունից թխվածքաբլիթները չշարունակեն եփվել։

Փոսիկների մեջ լցնել ջեմ կամ մուրաբա, վրան ցանել շաքարի փոշի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս