
Նորամարգ գյուղում զենք-զինամթերք է հայտնաբերվել

Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում մայիսի 22-ին մի քաղաքացի զանգահարել ու հայտնել է, թե ունի զենքեր, որոնք պատրաստվում է թողնել Նորամարգ գյուղի գերեզմանատան տարածքում։
Մեկնած համայնքային ոստիկանները հայտնաբերել են 2 ինքնաձիգ, 2 դատարկ պահեստատուփ, 2 ձեռքի նռնակ, նռնակի 2 պայթուցիչ, այլ զինամթերք և տարբեր տրամաչափի 175 փամփուշտ։