Բաժիններ՝

Մակրոնը հայտարարել է, որ ԵՄ երկրները մտադիր են ազդել ՌԴ-ի վրա պատժամիջոցներով

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Եվրամիության երկրները մտադիր են ազդել Ռուսաստանի վրա՝ սպառնալով լայնածավալ պատժամիջոցներ սահմանել։ Այս մասին նա հայտնել է Վիետնամ կատարած այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում։

Ֆրանսիայի ղեկավարը հայտնել է, որ «ողջունում է Միացյալ Նահանգների խաղաղության նախաձեռնությունը, սակայն այսօր անհրաժեշտ է միջոցներ ունենալ Ռուսաստանին խաղաղություն պարտադրելու համար»։ 

«Միակ միջոցը լայնամասշտաբ պատժամիջոցների սպառնալիքն է», – Մակրոնի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։ 

Նախագահը հավելել է, որ «Ֆրանսիայի և նրա գործընկերների համար առաջնահերթությունը մոտ ապագայում հրադադարի համաձայնագրի հասնելն է, ինչը թույլ կտա քննարկումներ սկսել արդար և կայուն խաղաղության շուրջ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս