
Հայաստանը ներկայացնող մարմնամարզիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի ներկայացուցիչները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում:
Գերմանիայի Լայպցիգ քաղաքում մեկնարկող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացված է 6 մարզիկով` Արթուր Ավետիսյան, Վահագն Դավթյան, Արթուր Դավթյան, Համլետ Մանուկյան, Մամիկոն Խաչատրյան ու Գագիկ Խաչիկյան։
Եվրոպայի առաջնությունում Հայաստանը հավաքականը կպայքարի թիմային և անհատական հաշվարկում: Որակավորման փուլը կկայանա մայիսի 27-ին: