Ամենայն Հայոց կաթողիկոսը Շվեյցարիայում կմասնակցի «Կրոնական ազատություն․ հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը ԼՂ-ում» խորագրով միջազգային համաժողովին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը մայիսի 26-ին մեկնել է Բեռն (Շվեյցարիա)՝ մասնակցելու Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) և Շվեյցարիայի Բողոքական Եկեղեցու կողմից կազմակերպված «Կրոնական ազատություն․ հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը Արցախում/Լեռնային Ղարաբաղում» խորագրով միջազգային համաժողովին։

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը ժողովականներին հղելու է իր ուղերձը:

Նորին Սրբության պատվիրակության կազմում են Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, Գեղարքունիքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարթև եպիսկոպոս Բարսեղյանը և Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը։

Տեսանյութեր

Լրահոս