
Հայաստանի աթլետիկայի առաջնության հաղթողները հայտնի են

Արտաշատի քաղաքային մարզադաշտում երկօրյա պայքարից հետո հայտնի են Հայաստանի աթլետիկայի 2025 թվականի առաջնության հաղթողները:
Հայաստանի չեմպիոններ դարձան Մանուկ Մանուկյանը (մուրճի նետում, գնդի հրում), Մարի Սարգսյանը (800 մետր,1500 մետր վազք), Յանա Սարգսյանը (եռացատկ, հեռացատկ), Վահան Մանուկյանը (նիզակի նետում), Գոռ Հովակիմյանը (եռացատկ), Միլենա Գրիգորյանը (400 մետր վազք), Արամ Արամյանը (400 մետր վազք), Երվանդ Մկրտչյանը (800 մետր վազք), Գայանե Չիլոյանը (100 մետր, 200 մետր վազք), Սամվել Գևորգյանը (200 մետր վազք), Մելինե Ադամյանը (100 մետր, 400 մետր վազք), Սուսաննա Բաբայանը (գնդի հրում), Մարիամ Մկրտչյանը (նիզակի նետում), Լիլիթ Մկրտչյանը (սկավառակի նետում), Ժաննա Շահնազարյանը (մուրճի նետում):
Այս առաջնության արդյունքներով կձևավորվի հավաքականը, որը հունիս և հուլիս ամիսներին կմասնակցի միջազգային մի քանի մրցաշարերի: