
Տեղատարափներ` Հնդկաստանի հյուսիսում. գիշերվա ընթացքում առնվազն 45 մարդ է մահացել․ ԶԼՄ

Հյուսիսային Ութար Պրադեշ նահանգում ամպրոպային տեղատարափների հետևանքով մեկ գիշերվա ընթացքում առնվազն 45 մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է Times of India թերթը:
Նշվում է, որ տեղի իշխանությունները հետևում են իրավիճակին, իրականացվում են փրկարարական աշխատանքներ, աղետից տուժած ընտանիքներին նյութական օգնություն կտրվի:
Ամենամեծ վնասը կրել են գյուղական շրջանները։ Օդերևութաբանական բյուրոյի տվյալներով՝ տեղատարափ անձրևները և 60-100 կմ/ժ արագությամբ քամին կտևեն մինչև երկուշաբթի:
Որոշ շրջաններում հայտարարվել են եղանակային վտանգի «կարմիր» և «նարնջագույն» մակարդակներ։