ՔՊ-ական պատգամավորն ԱԺ ընդդիմությանը դրդում է իմփիչմենտի՞. Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը գրում է. «ՔՊ-ական պատգամավորն ԱԺ ընդդիմությանը դրդում է իմփիչմենտի՞

ԱԺ քպ-ական մեծամասնությունը, վերջին չորս տարում, բյուջեից շուրջ 3,58 միլիարդ դրամ աշխատավարձ է ստացել՝ երկիրն անդառնալիորեն ավիրելու և հայոց պետականությունը կործանելու համար, ինչը նրանց մոտ շատ լավ ստացվում է:

Իսկ Աժ ընդդիմությունը, վերջին չորս տարում բյուջեից շուրջ 1,5 մլրդ դրամ աշխատավարձ է ստացել՝ այս աղետալի ու դավադիր խմբակին իշխանազրկելու և երկիրը փրկելու համար, որն առայժմ չի ստացվել:

Կարծում եմ ճիշտ եմ հասկացել ԱԺ այսօրվա բրիֆինգի ընթացքում քպ-ական դեպմուտատի ասածի ու չասածի բուն իմաստը»:

Տեսանյութեր

Լրահոս