
Ֆաշիզմի մասին ո՞նց խոսենք` փշի-փշի անելով. Հայկ Մամիջանյանը` ՔՊ պատգամավորին
«Ասացիք՝ հայտարարությունը պարունակում է դատապարտող որակումներ. Ինձ կասե՞ք՝ ֆաշիզմի ու նեո ֆաշիզմի մասին ո՞նց խոսենք՝ փշի-փշի անելո՞վ, գովաբանելո՞վ: Աշխարհի բոլոր երկրները՝ անկախ իրենց աշխարհաքաղաքական ուղղվածությունից, այդ թվում նաև՝ այն երկրները, որոնք եղել են Հայաստանին հակընդդեմ ճամբարում այդ պատերազմի ժամանակ, հիմա միաձայն դատապարտում են ֆաշիզմը և նեո փաշիզմը: Ուզում եմ հասկանալ՝ բացի դատապարտումից, ուրիշ ի՞նչ պետք է լիներ»,- ԱԺ-ում, դիմելով ՔՊ-ական խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանին, ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
Ի պատասխան՝ Հասմիկ Հակոբյանը նշեց, որ հայտարարության տեքստը պետք է միավորման մասին լինի, ոչ թե բաժանարար գծեր գծելու մասին:
Հայկ Մամիջանյանը մեջբերեց հայտարարության վերջին նախադասությունը.
«Մենք համոզված ենք, որ քաղաքակիրթ մարդկությունն իր վճառակ ոչ-ը պետք է ասի 21-րդ դարում ֆաշիզմի և նացիզմի ցանկացած դրսևորմանը:
Սա ո՞ւմ է ոչ միավորման կոչ, միայն ֆաշիստների և նեո ֆաշիստներին, այո, իրենց դուրս ենք թողել այս հայտարարությունից, կարծում եմ՝ դա տրամաբանական է: Տարբեր են լինում հայտարարությունները, տրամաբանությունները, որոնք դրվում են այդ հայտարարության մեջ, բայց կարծում եմ՝ այն երկրի ԱԺ-ն, որը նեո ֆաշիզմի հետ բախվում է ամեն օր՝ սահմանային կրակոցների տեսքով, նախորդող ամենաաղաղակող դեպքը, որ նշված է հայտարարության մեջ, էթնիկ զտումն է, կարծում եմ, որ տրամաբանական է, որ այդ երկրի ԱԺ-ն այդ ծիրից պետք է նայի այս հարցին:
Չեմ հասկանում՝ ինչո՞ւմ է հարցն այստեղ: Այն ժողովուրդը, որն արդեն որերոդ անգամ առերեսվում է հիմա արդեն նեո ֆաշիզմի հետ, այո, այսպիսի հայտարարություն պետք է ունենա այդ երկրի ներկայացուցչական մարմինը»:
Հասմիկ Հակոբյանը հարցով պատասխանեց՝ Երկրորդ համաշխարհայինի ժամանակ խորհրդային Ադրբեջանը նացի՞ստ էր, թե՞ հետո դարձավ նացիստ:
«Ես չեմ հիշում՝ դուք կրթությամբ քաղաքագետ եք, թե ոչ, բայց ազգերը նացիստ կամ ֆաշիստ չեն լինում, դա բխում է իշխող կարգից: Չեմ կարծում՝ տեղին է խոսել, թե խորհրդային Ադրբեջանն այդ տարիներին ինչ է արել, ես սովոր չեմ գովել Ադրբեջանը, ի տարբերություն ոմանց: Ձեր հարցի պատասխանը ԵՊՀ քաղաքագիտության գրքի կա՛մ առաջին, կա՛մ երկրորդ կուրսում է»:
Մանրամասները՝ տեսանյութում