
Խաչանովը պարտվեց Ալկարասին

Աշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը դուրս եկավ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում անցկացվող «Մասթերս» մրցաշարի քառորդ եզրափակիչ։
Չորրորդ շրջանում իսպանացի թենիսիստը մրցեց աշխարհի 24-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովի հետ, որը պարտվեց 3:6, 6:3, 5:7 հաշվով։
Ալկարասի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 5-րդ ռակետ, բրիտանացի Ջեք Դրեյփերը, որը 1:6, 6:4, 6:3 հաշվով հաղթեց աշխարհի 83-րդ ռակետ, ֆրանսիացի Կորենտեն Մուտեի դիմակայության հաղթողը։
Հռոմի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 8 միլիոն եվրո է։