Եթե ՀՀ կառավարությունն ի վիճակի լիներ, մինչև հիմա խնդիրը կլուծեր. Հայկ Շահնազարյան

«Իմ տպավորությամբ՝ դեսպանը տեղյակ չէր, նոր է հարցում տվել: Նա խոստացավ, որ մոտակա ժամանակներում կստանա պատասխան և կփոխանցի մեզ: Ես նշել էի, որ նմուշառման որոշումն ապօրինի է, որովհետև իրենք ընդամենը տարանցիկ երկիր են, բայց իր ասելով՝ Վրաստանից իրեն ասել են, որ իրավունք ունեին մեքենաները բացել, նմուշառում անել և ուղարկել անալիզի»,-Վրաստանի դեսպանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Շահնազարյան գինու-կոնյակ ՍՊԸ սեփականատեր Հայկ Շահնազարյանը:

ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա իրականացնող կոնյակագործներին և բեռնափոխադրողներին մի հարց է հետաքրքրում՝ ինչո՞ւ է ՌԴ կամ մերձբալթյան երկրներ արտահանվող իրենց ալկոհոլային խմիչքները, հիմնականում՝ կոնյակը, տարանցիկ երկրում՝ Վրաստանում ստուգումների ենթարկվում: Բողոքի ակցիայի մասնակիցներից երկու հոգու ընդունել են դեսպանատանը, որտեղ խոստացել են, որ մոտ ժամանակներս պաշտոնական Թբիլիսին հանդես կգա հայտարարությամբ:

Ըստ Շահնազարյանի՝ դեսպանը չի կարողացել պատասխան տալ, թե իրավական ինչ հիմնավորմամբ են բեռները ստուգում:

ՀՀ կառավարությանը ևս դիմել են, որ հարցին լուծում տան, Էկոնոմիկայի նախարարությունից ասել են, որ զբաղվում են այդ գործով:

«Եթե ՀՀ կառավարությունն ի վիճակի լիներ, մինչև հիմա խնդիրը կլուծեր»,-ասաց Շահնազարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս