
«Մեր պետության ղեկավարը չի տեսնո՞ւմ այս ամենը, ԿԲ-ից մեկը չի գալիս այստեղ». քաղաքացի
Բանկերից տուժած քաղաքացիներն այսօր կրկին հավաքվել էին Կենտրոնական բանկի մոտ՝ պահանջելով կասեցնել իրենց անուններով ձևակերպված կեղծ վարկերը։
Զեղծարարության զոհ դարձած քաղաքացիներից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց, թե այսքան ժամանակ հավաքվել են ԿԲ-ի դիմաց, սակայն որևէ մեկը ներսից իրենց ուշադրություն չի դարձնում։
«Մեկը չի իջնում՝ հարցնի, թե ինչ խնդրով ենք այստեղ, հետևաբար՝ այս կառույցը դատարկ է։ Կառավարությունում քննարկվող հարցերից մեկն էլ թող այս մասին լինի, թե պետությունում ինչ է կատարվում։ Պետության ղեկավարը չի տեսնո՞ւմ այս ամենը, լավ կլինի օրակարգում մեկ հարց բարձրացվի, այս մարդիկ մարզերից հասնում են այստեղ։ Այսպես որքա՞ն կարելի է, մեր անունով ձևակերպված վարկերն ապօրինի են, կխնդրեմ ուշադրություն դարձնեն պատկան մարմինները»,- նշեց քաղաքացին։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում