Մեր բոլոր մեքենաները՝ թե՛ գինու, թե՛ կոնյակի բեռներով, Վրաստանը պահել է. «Պռոշյանի» կոնյակագործ

«Մեկ ամսից ավելի է՝ ապրանքը չեն թողնում անցնի»,- այսօր Վրաստանի դեսպանատան դեմ բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Պռոշյանի» գինու և կոնյակի գործարան արտահանման մասնագետը:

Վերջինս նկատեց՝ իրենց մեքենաները՝ թե կոնյակով և թե՛ գինով բեռնավորված, կանգնած են հայ-վրացական անցակետի տերմինալում, և վրացիները թույլ չեն տալիս, որ դրանք անցնեն:

«Վնասները դեռ չենք հաշվել, բայց որ այսպես շարունակվի, կորուստներն ահռելի կլինեն»,- ասաց կոնյակագործը:

Նրա խոսքով՝ իրենց ասել են՝ մեքենաները կանգնած են նմուշառման համար:

Տեսանյութեր

Լրահոս