Բաժիններ՝

Հրդեհ՝ Վարդաշատ գյուղում․ այրվել է թոնրատան և խորդանոցի տանիքի փայտե կառուցատարրեր

Մայիսի 12-ին, ժամը 23:29-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդաշատ գյուղի 1-ին փողոցում այրվում է տուն։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան մոտակա թոնրատանը և խորդանոցի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է մայիսի 13-ին, ժամը 00։41-ին, մարվել՝ 01։37-ին: Այրվել են թոնրատան և խորդանոցի տանիքի փայտե կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 40 քմ)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս