
Այս կաբելն ինձ օրվա Հայաստանն է հիշեցնում. Կարեն Հեքիմյան

Կարեն Հեքիմյանը գրում է. «Սա Հայաստանի Հանրապետության ՆԳՆ-ի (ՀՀ ներքին գործերի նախարարություն) Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն է` ՕՎԻՐ-ը: Նկարում պատկերված է ծառայության սերվերը սնուցող էլեկտրական կաբելը: Փաստորեն, մենք հարկեր ենք վճարում այսօրինակ «աշխատանքի» համար: Դա էլ մի կողմ:
Կաբելը կախված է հանրամատչելի տեղում: Այն կարող է խոչընդոտ հանդիսանալ 1.80 մետր հասակ կամ ծավալուն սանրվածք ունեցող յուրաքանչյուր անձին: Բացի դրանից` ՕՎԻՐ-ի սերվերի կախված կաբելը իսկական գտածո է Հայաստանի թշնամիների համար:
Ցավոք, այս կաբելն ինձ օրվա Հայաստանն է հիշեցնում:
Եվ, քանի որ խոսքը գնաց հիշողության մասին, հիշեցի, որ 2024 թվականի նոյեմբերից ՕՎԻՐ-ի հերթագրման տերմինալը չի աշխատում: Չգիտեմ` չորո՞վ, թե՞ գժականով»: