 
                        ՆԳՆ-ն պարզել է զանգողի ինքնությունը
 
                                    Անհայտ կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել են
Մայիսի 12-ի վաղ առավոտից նույն ինտենսիվությամբ վերսկսվել են մայիսի 4-ից անհայտ կորած համարվող 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները։
ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ որոնողական աշխատանքներին ներգրավված են մեծաթիվ ուժեր Փրկարար ծառայությունից և ոստիկանությունից:
Անդրադառնալով ահազանգին, որ զանգել էին, երեխայի լացի ձայն միացրել ու անջատել՝ 168.am-ի հետ զրույցում ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը ասաց.
«Ճշտվել է ահազանգողի ինքնությունը, երեխայի կորելու դեպքի հետ որևէ առնչություն չունի»:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        