Բաժիններ՝

Գիտենք, թե ինչպես է պետք խաղալ մեր մրցակիցների դեմ. Հենրի Ավագյանը՝ Հայաստանի գավաթի եզրափակիչ խաղի մասին

Երևանի «Արարատ-Արմենիա»-ի դարպասապահ Հենրի Ավագյանն անդրադարձել է Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղում «Նոա»-ի դեմ սպասվող դիմակայությանը՝ շեշտելով, որ «Արարատ Արմենիա»-ն գիտի, թե ինչպես է պետք խաղալ եզրափակչում։ 

««Արարատ-Արմենիա»-ում այժմ շատ բան է փոխվել: Մինչ այստեղ գալը ես դիտել եմ «Արարատ-Արմենիա»-ի ու «Նոա»-ի խաղերը, և որակապես «Արարատ-Արմենիա»-ն չի զիջել «Նոա»-ին»,-նախախաղային ասուլիսի ժամանակ ասաց Ավագյանը: 

Դարպասապահը նշեց, որ ինքը չի ցանկանում շատ խոսել իրենց առաջիկա մրցակի «Նոա»-ի մասին:

«Մենք «Արարատ-Արմենիա»-ն ենք ու գիտենք, թե ինչպես է պետք խաղալ մեր մրցակիցների դեմ»,-առանձնացրեց նա: 

Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակիչը կկայանա մայիսի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի 19:00-ին: Հայաստանի գավաթի եզրափակիչ խաղում միմյանց դեմ կխաղան «Նոա»-ն ու «Արարատ Արմենիա»-ն։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս