Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը Մոսկվայի շքերթին բոլ-բոլ է. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, թե «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն արդեն  հայտարարել է, որ ՔՊ-ի հետ կոալիցիան չի փլուզվելու, և անձամբ չի սատարելու այն ուժերին, որոնց համարում է ռուսամետ։

«Պաշտոնից հեռացնելն ու կոալիցիան տարբեր բաներ են։ Սա որևէ կերպ չի նշանակում ու չի կարող նշանակել, որ դա Երևանի քաղաքապետին ինչ-որ կերպ սպառնում է։ Իրենք մեր գործընկերներն են, իրենց հարգալից ենք վերաբերվում և, ինչպես ասացի՝ պարոն Սարգսյանի ասած բոլոր հիմնավորումները համարում եմ ճիշտ ու տեղին, բայց միևնույն ժամանակ՝ քաղաքական պատասխանատվություն վերցնելու համարձակություն է պետք։ Եվ եթե այդ համարձակությունն իրենք դրսևորեն, նույն Տիգրան Տեր-Մարգարյանը, պարոն Սարգսյանը  դրսևորեն, ապա վստահ եմ, որ դա միայն եվրոպամետ, ազատ մտքի ու ազատության ջատագով ուժին դրական բաներ կբերի հաջորդ ընտրություններին»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը։

Հարցին՝ մայիսի 9-ին Մոսկվա ինչո՞ւ հայկական զորախումբ չեն ուղարկում, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ հարցն իր տիրույթում չէ։

«Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը պայմանավորված է միայն ու միայն էն հարգանքի տուրքով, որ մենք ունենք։ Մենք չենք կարող այդ մարդկանց արածն ուրանալ, այնպես չէ, որ այլ շքերթ է։ Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը բոլ-բոլ է»,- նշեց Ալեն Սիմոնյանը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս