
Երևանում «Honda ENS1»-ը հետիտոնի համար նախատեսված անցման վայրում վրաերթի է ենթարկել հետիոտնին

Այսօր՝ մայիսի 6-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 07:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 33-ամյա Հակոբ Կ.-ն «Honda ENS1» մակնիշի ավտոմեքենան Սայաթ-Նովա պողոտա-Խանջյան փողոցի խաչմերուկում հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրաերթի է ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ 65-ամյա Ռիմա Ս.-ին:
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել է շտապօգնության բժիշկների հերթապահ խմբին՝ վիրավորին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: