«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետները իրանցի գործընկերների հետ քննարկել են Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացները

Այսօր «Հենակետ» վերլուծական կենտրոնի գրասենյակում հանդիպում է տեղի ունեցել Թեհրանի համալսարանի Կովկասյան հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Ջաֆար Խաշեհի (Jafar Khasheh) և Ինստիտուտի Հայաստանի բաժնի ղեկավար պարոն Մողադդամի (Mr. Moghaddami) հետ։

Քննարկվել են «Հենակետ» վերլուծական կենտրոնի և Իրանի գործընկերների միջև համագործակցության հնարավոր ուղիները՝ ընդգծվել մասնագիտական փորձի փոխանակման և համատեղ հետազոտությունների իրականացման հնարավորությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ հարցեր, մասնավորապես անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացներին:

Զրուցակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել խորացնել կապերը գիտական և վերլուծական ոլորտներում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031