«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու, 24News.am լրատվական կայքի հիմնադիր Նարեկ Գալստյանն է։
«Իսկ մնացածը՝ լսե՛ք, հերի՛ք է ինձ քննիչի, դատախազի, օպերի… մի կողմից՝ առավոտից իրիկուն ասում եք, թե սուպերվարչապետական համակարգ է, հեռախոսը վերցրեց, էս արեց, էն արեց։ Ասում եմ՝ ձեր ասած դեպքի մասին առաջին անգամ եմ լսում, որովհետև ես կարևոր գործեր ունեմ։ Ես թաղապետի հարցով չեմ զբաղվում, բայց թաղապետի հարցով պետք է զբաղվեն այն ինստիտուտները, որոնք զբաղվում են թաղապետի հարցով»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։
Այսօր խորհրդարանում լրագրողներն Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանից հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ է այդքան անհարգալից վերաբերմունք ցուցաբերում լրագրողների նկատմամբ, խտրական մոտեցո՞ւմ է իշխանական ու ընդդիմադիր լրատվականների լրագրողների նկատմամբ։
«Իհարկե, սա ՀՀԿ-ին չի ազատում վարչապետի նոր թեկնածու ունենալու պատասխանատվությունից, բայց «Հայաստան» խմբակցության պարագայում, երբ վարչապետի թեկնածուի հարցում չեն կողմնորոշվում, ինձ մոտ տարակուսանք է առաջանում՝ արդյո՞ք նրանք հրաժարվել են Ռոբերտ Քոչարյանից, թե՞ Ռոբերտ Քոչարյանն այլևս չի ուզում վարչապետ լինել: Նրանք ունեն վարչապետի թեկնածու, խորհրդարանի գործունեության այս մանդատն էլ չի սպառվել, եթե հայտարարություն չենք լսել Քոչարյանից, որ նա հրաժարվում է նման հավակնությունից, զարմանալի է, որ նրանք քննարկելու հարց ունեն այս թեմայով»:
«Սա փաստ է, որևէ մեկը չի կարող ժխտել: Ինչքան էլ իրենք փորձեն մանևրել, մեկ է՝ ձեր ճակատին դաջված է՝ ցեղասպան, դուք իրականացրել եք Արցախի ցեղասպանությունը, այդ խարանը ձեր և ձեր զավակների ճակատին է: Դուք երիտթուրքերի շարունակությունն եք. Թալեաթ, Էնվեր, Ջեմալ և կարելի է ՔՊ-ի անունները Նիկոլից սկսած՝ հերթով թվարկել: Կատարվածն ահասարսուռ բան է: Սա կնքված պատմական փաստաթուղթ է՝ իրենց ճակատին դաջված»:
Այսօր առավոտյան Նորքի թաղապետարանում թաղապետի, աշխատակիցների և ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։ Թաղապետը և աշխատակիցները հարձակվել են Արթուր Չախոսյանի վրա և հարվածներ են հասցրել նրան։ Միջադեպից հետո թաղապետարան են ժամանակ ոստիկանները։