
Կնոջ գոտկատեղի չափսը արտացոլվում է լսողության վրա

Հավելյալ քաշը և գոտկատեղի մեծ շրջագիծը կապված են կանանց մոտ լսողության կորստի մեծ ռիսկի հետ:
Այդ մասին են վկայում Բրիգամի կանանց հիվանդանոցի և Հարվարդի բժշկական համալսարանի աշխատակիցների կողմից կատարված վերջին հետազոտությունների արդյունքները:
Գիտնականները համեմատել են թվով 68 421 կանանց մարմնի զանգվածի ինդեքսի, ֆիզիկական ակտիվության տվյալները և լսողության թուլացման վերաբերյալ բողոքները:
Վելուծությունը ցույց է տվել, որ 30-34 մարմնի զանգվածի ինդեքս (ՄԶԻ) ունեցող կանանց մոտ (1-ին աստիճանի ճարպակալում) լսողության թուլացման ռիսկը 7% -ով ավել է, քան 25 ՄԶԻ-ից պակաս ունեցող կանանց մոտ: 40 և ավելի ՄԶԻ ունեղողների մոտ (3-րդ աստիճանի ճարպակալում) այդ ռիսկը մեծանում է՝ հասնելով մինչև 25%-ի:
Ըստ doctors.am-ի՝ գոտկատեղի շրջագծի հաշվարկից ելնելով պարզվել է, որ գոտկատեղի 80-88 սմ շրջագիծ ունեցող կանանց մոտ լսողության կորստի հարաբերական ռիսկը կազմել է 11%, իսկ 88 սմ-ից բարձր ցուցանիշի դեպքում՝ 27%, եթե համեմատենք գոտկատեղի մինչև 71 սմ շրջագիծ ունեցող կանանց հետ:
Պարզվել է նաև, որ ֆիզիկական ակտիվությունն օգնում է տարեց հասակում նվազեցնել լսողության խափանման ռիսկը 17%-ով: Հավելյալ քաշը և գոտկատեղի մեծ շրջագիծը կապված են կանանց մոտ լսողության կորստի մեծ ռիսկի հետ: