
Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ

Ապրիլի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որ նույն օրը ՀՀ Սյունիքի մարզի ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումներից մեկի ժամկետային զինծառայող Ա.Ա-ն, ըստ նախնական տվյալների՝ իրեն ամրակցված ինքնաձիգից ստանալով հրազենային վնասվածք՝ մահացել է։ Դեպքի հանգամանքները պարզելու համար նախաձեռնվել է քրեական վարույթ և իրականացվում է նախաքննություն։
ՔԿ նախագահի խոսնակ Կիմա Ավդալյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ սահմանապահ զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի (Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը) 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, և որ հոդվածը վերաբերում է մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում տեղի ունեցած դեպքին: