Բաժիններ՝

Ռուսաստանը հայտարարել է Կուրսկի մարզն ազատագրելու մասին

Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է Կուրսկի մարզը ուկրաինական զորքերից ազատագրելու գործողության ավարտի մասին։ 

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ փոխանցելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությունը։ 

«Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը Գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինին զեկուցել է Կուրսկի մարզը ուկրաինացիներից ազատագրելու գործողության ավարտի մասին»,-ասել է Կրեմլի խոսնակը։ 

Վալերի Գերասիմովը նաև հայտնել է, որ Կուրսկի սահմանային գոտում մարտերի ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են ավելի քան 76 հազար զինվոր։ 

2024 թվականի օգոստոսի 6-ի վաղ առավոտյան ուկրաինացի զինվորները ներխուժել էին Կուրսկի մարզ, որոշ ժամանակ անց նրանց առաջխաղացումը կասեցվել էր։ 2025 թվականի մարտի սկզբին ռուսական զորքերը սկսել էին լայնածավալ հակահարձակում մարզը հետ վերցնելու համար։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930