Բաժիններ՝

Սուրբ Պետրոսի հրապարակում վերջին հրաժեշտն են տալիս Հռոմի Ֆրանցիսկոս պապին

Հռոմի Սուրբ Պետրոսի հրապարակում տեղի է ունենում Հոմի Ֆրանցիսկոն պապի հուղարկավորության արարողությունը: Հուղարկավորությանը մասնակցում են տասնյակ երկրների առաջնորդներ, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին: Հռոմի պապի հուղարկավորության արարողությանը մասնակցում են նաև Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը, Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին։ 

Արարողությանը մասնակցում է նաև Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:  

Պապին կհուղարկավորեն Սանտա Մարիա Մաջորե եկեղեցում՝ իր ցանկությամբ: Հռոմի Ֆրանցիսկոս պապն ավելի քան 1 դար անց կլինի առաջին պապը, որը կհուղարկավորվի Վատիկանից դուրս:  

88-ամյա Ֆրանցիսկոս պապը մահացել է սրտի կաթվածից, ապրիլի 21-ի վաղ առավոտյան՝ տեղական ժամանակով առավոտյան ժամը 07:35-ին Վատիկանի Սանտա Մարտայի իր կեցավայրում:   

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս