«Ազգակործան Նիկոլ Փաշինյան և քեզ սատարող կամակատար քպական պատգամավորներ, անիծյալ վարչախումբ` իմացեք և լավ իմացեք». Լևոն Ջավախյան

Ն Զ Ո Վ Ք

Ազգակործան նիկոլ փաշինյան և քեզ սատարող կամակատար քպական պատգամավորներ, անիծյալ վարչախումբ` իմացեք և լավ իմացեք.

– Արցախի կործանումն անջնջելի խարան է լինելու ձեր ճակատին։ Այն գրվելու է աշխարհի հիշողության բոլոր մատյաններում… Կյանքը պատմական Առան-Արցախ աշխարհում շարունակվել է երեք հազար տարուց էլ ավելի։

Դուք կտրեցիք հարատև կյանքի թելը…

Մեռած, թե՝ չմեռած, ապրած, թե՝ չապրած, շնչահեղձ, թե՝ հոգեդարձ, այն հավիտյանս հավիտենից լինելու է ձեր ճակատի սև գիրը։

Նզովյալ լինեք դուք…

Թող անիծյալ լինի իմ ճակատագիրը, որ կյանքիս մայրամուտին գորշ մոխիր սփռեցիք կարմիր արեգակիս ճանապարհին…

22.4.25թ․

Լևոն Ջավախյան

Տեսանյութեր

Լրահոս