Ո՞ւր են հերոսները, թե՞ բոլոր նվիրյալները իրենց կյանքը զոհել են, մնացել են միայն անտարբերները

Պռոշյան համայնքի բնակիչները փակել են ճանապարհը և պահանջում են վերականգնել 25 համարի երթուղին: Ակցիայի ժամանակ հանրությանը կոչով դիմեց համայնքի բնակիչ Մարիամ Պետրոսյանը՝ ընդգծելով, որ ամբողջ գիշեր չի քնել, մտածում էր՝ ինչո՞ւ Պռոշյանն այսօր չի հավաքվում իր իրավունքները պաշտպանելու համար:

Նա շեշտեց, որ պետք է պայքարել, քանի որ հարգում են միայն ուժեղին, այլապես կստորացնեն ու կնվաստացնեն:

«Ո՞ւր են հերոսները, թե՞ բոլոր նվիրյալները իրենց կյանքը զոհել են, մնացել են միայն անտարբերները»,-ընդգծեց նա:

Նա անդրադարձավ նաև 2020թ. պատերազմին՝ ընդգծելով, որ իր աշակերտները ևս գնացել էին պաշտպանելու հայրենիքը, բայց չհաջողվեց, որովհետև «մարդիկ մտածում էին, թե նրանզ զոհվել են հանուն ոչնչի»:

Կարդացեք նաև

«Նրանք չե՛ն զոհվել հանուն ոչնչի. մենք գնահատում ենք նրանց զոհողությունը»,-ընդգծեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս