Լեհաստանն արգելել է 8 վրացի իրավապահի մուտքը երկիր

Լեհաստանն արգելել է եվրոպամետ ցուցարարների նկատմամբ բռնությունների համար պատասխանատու վրացի 8 իրավապահների մուտք գործել իր երկրի տարածք։ Այս տեղեկությունը, ըստ aliq.ge-ի՝ տարածել է Վրաստանում Լեհաստանի դեսպանատունը։

«Ի պատասխան Վրաստանում ընդդիմության նկատմամբ աճող բռնաճնշումների՝ Լեհաստանն արգելել է ցուցարարների նկատմամբ բռնության համար պատասխանատու 8 իրավապահների մուտքն իր տարածք: Լեհաստանն աջակցում է վրաց հասարակության եվրոպամետ նկրտումներին»,- ասված է դեսպանատան հայտարարության մեջ:

Պատժամիջոցների ենթարկված անձանց ինքնությունը դեռ հայտնի չէ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930